Պետությունն ուշադրության կենտրոնում է պահելու դատական ոլորտի բարելավման հարցը. Բակո Սահակյան
ПолитикаԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին եւ հանդես եկել այնտեղ ելույթով: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Նախագահը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաեւ անելիքների մասին:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դատավորները կշարունակեն անել հնարավորն իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու դատական իշխանությանը, դատավորների եւ դատարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցերը: