Լևանդովսկի. Իտալական թիմերը երբեք չեն հանձնվում
Спорт«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի կարծում, թե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպումը հեշտ է լինելու:
-Առաջին խաղում մենք հիանալի հանդես եկանք 60 րոպե: «Յուվենտուսի» հետ պետք է զգույշ լինել, սա ուժեղ թիմ է, որին բավարար է միայն մեկ հնարավորությունը: Իտալական թիմերը երբեք չեն հանձնվում, չեն շեղվում խաղային ծրագրից և մինչև վերջ պայքարում են,-Լևանդովսկու խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 16-ին, «Ալյանց Արենայում»: