ՉԼ. 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներ
СпортՉեմպիոնների լիգայի 1/8 -րդ եզրափակիչի երկու պատասխան հանդիպումները կկայանան մարտի 15-ին:
«Ատլետիկո Մադրիդ»-ը իր հարկի տակ կընդունի «Էյնդհովեն» -ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն կհյուրընկալի Կիևի «Դինամո»-ին:
«Ատլետիկո Մադրիդ»-ից վնասվածք ունեն Ֆերնանդո Տորեսը, Տյագու Մենդեշը և Ստեֆան Սավիչը, իսկ «Էյնդհովեն» -ից՝ Սիմոն Պոուլսենը և Յիետրո Վիլյեմսը:
«Մանչեսթեր Սիթի-ից վնասվածք ունեն կիսապաշտպաններ Յա Յա Տուրեն և Ֆաբիան Դելֆը, հարձակվող Քևին դե Բրոյնեն:
Չեմպիոնների լիգայի 1/8 -րդ եզրափակիչի «Էյնդհովեն»-ն ընդդեմ «Ատլետիկո» -ի առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Նիդեռլանդների «Ֆիլիպս» մարզադաշտում, ավարտվել էր ոչ-ոքի 0:0 հաշվով:
«Դինամո Կիև»-ը «Մանչեսթեր Սիթի» -ի հետ 1/8 եզրափակիչի առաջին խաղում, իր հարկի տակ՝ «Օլիմպիյսկի» մարզադաշտում 1:3 հաշվով պարտվել էր անգլիական ակումբին:
Երկու հանդիպումները զուգահեռաբար կմեկնարկեն մարտի 15-ին, Երևանի ժամանակով 23:45 -ին: