Էնրիկե. Առաջին խաղի արդյունքը կազդի, բայց կաշխատենք հաղթել
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Արսենալի» հետ պատասխան խաղից իր սպասումների մասին (առաջին հանդիպումը՝ 2:0)։
-Իհարկե, խաղի ընթացքի վրա կազդի առաջին հանդիպման արդյունքը՝ 2:0 հօգուտ մեզ, սակայն դա չի փոխի մեր ցանկությունը՝ հաղթելու նաև տանը։ Լոնդոնում մենք կարողացանք հաղթահարել բոլոր արգելքները, որոնք մեր առջև դրել էր «Արսենալը», և վաղը մենք պետք է նույնն անենք։ Եթե մենք պահենք գնդակը, ապա մեզ համար սարսափելի չեն լինի «Արսենալի» հարձակվողները։ Դա մեր զենքերից մեկն է։
«Կամպ Նոու» վերադարձն իհարկե մոտիվացիա կտա Ալեքսիս Սանչեսին։ Հիմա նա «Արսենալի» առանցքային խաղացողն է,- ասել է Էնրիկեն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։