Գուտի. Անհեթեթ է մեղադրել Զիդանին «Ռեալի» խնդիրների համար
Спорт«Մադրիդի» Ռեալի նախկին կիսապաշտպան Գուտին կարծում է, որ անհեթեթություն կլինի մեղադրել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին թիմի ոչ տպավորիչ ելույթների համար։ Գուտին միաժամանակ վստահեցրել է, որ «Ռեալը» ընդունակ է շատ ավելի ուժեղ խաղալու։
-«Ռեալը» կարող է այլ՝ ավելի լավ խաղ ցուցադրել բայց ֆուտբոլիստներին դժվար է մոտիվացիա գտնել, երբ պարտվում ես ազգային առաջնությունում։ Հատկապես, երբ դա վերաբերում է արտագնա խաղերին։ Իսկ «Սանտյագո Բեռնաբեուում» երկրպագուները թույլ չեն տա թուլանալ։ Ինչ վերաբերում է Զիդանին, անհեթեթ է մեղադրել նրան «Ռեալի» խնդիրների համար,-ասել է Գուտին իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։