Այլոց փոխարեն գրանցվող և քվեարկող պատգամավորներև կհամարվեն կարգազանց
ПолитикаԱզգային ժողովում բացակա պատգամավորների փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորնեռրն այսուհետև կհամարվեն կարգազանց: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Օրենքի հեղինակներն են Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը համալրվում է նոր դրույթով, ըստ որի՝ կարգազանց է համարվում այն պատգամավորը, ով նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն: