ՉԼ. 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներ
СпортՉեմպիոնների լիգայի 1/8 -րդ եզրափակիչի երկու պատասխան հանդիպումները կկայանան մարտի 16-ին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, «Բարսելոնա»-ն իր հարկի տակ կընդունի «Արսենալ» -ին, իսկ իտալական «Յուվենթուս»-ը կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին:
Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումը «Արսենալ»-ի և «Բարսելոնա» -ի միջև ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2:0:
«Յուվենթուս» -ն ընդդեմ «Բավարիա» -ի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 2:2 հաշվով:
Հանդիպումները զուգահեռաբար կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 23:45 -ին: