Ջոկովիչը և Նադալը դուրս են եկել Ինդիան-Ուելս մրցաշարի չորրորդ տուր
СпортՍերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթահարեցին Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարի «Մասթերս» սերիայի երրորդ տուրի արգելքը և դուրս եկան չորրորդ տուր:
Այս մասին փոխանցում է sport.ru կայ քը:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Ինդիան-Ուելսի թենիսի մրցաշարի «Մասթերս» -ի քառակի չեմպիոն է, երկու սեթում հաղթեց գերմանացի Ֆիլիպ Կոլշռայբերին 7:5, 7:5 հաշվով և անցավ հաջորդ տուր: Հանդիպումը տևեց 1 ժամ 40 րոպե:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն, ով «Մասթերս» -ի եռակի չեմպիոն է, պարտության մատնեց իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյին 6:0, 7:6 (11:9) հաշվով և նվաճեց Ինդիան-Ուելս մրցաշարի չորրորդ տուրի ուղեգիրը: Հանդիպումը տևեց 1 ժամ 41 րոպե:
Ինդիան - Ուելս մրցաշարի «Մասթերս» սերիայի մրցանակային ֆոնդը կազմում է 6,1 մլն դոլար: