Օբամեյանգ. Մեծ ուշադրություն եմ դարձնում Ռոնալդուի խաղին
СпортԴորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց խաղով հիանում է։ Նրանցից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոլանդուն է։
-Ֆուտբոլիստ, ում խաղն ինձ ամենաշա՞տն է դուր գալիս։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում Ռոնալդուի խաղին։ Բացի դրանից, դիտում եմ նախկին ֆուտբոլիստների խաղեր, ինչպիսիք են Կրեսպոն, Անրին և Սոննի Անդերսոնը։ Ինչպես նաև հիանում եմ Կալդերարոյի խաղաոճով։ Արդեն եկել է իմ ժամանակը։ Բայց այն, ինչ ես անում եմ, հիմնված է ծանր աշխատանքի և ինքնազոհության վրա,- Օբամեյանգի խոսքն է փոխանցում «France Football»-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է Գերմանիայի առաջնության 25 խաղի՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։