ԱԺ քառօրյա.պատգամավորները քննարկում են ՏՄՊՊՀ տարեկան գործունեության ծրագիրը. ՈՒՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, պատգամավորները կշարունակեն քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը:
Մարտի 16-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Նախատեսվում է, որ ՏՄՊՊՀ տարեկան գործունեության ծրագրից հետո պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ տարածքից ներկրվող մեքենաների համար վերացնել ավելացված արժեքի հարկը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն: Այն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 24-ժամյա քննարկման ռեժիմով: