Բակո Սահակյանը կարևորում ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը
ПолитикаԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են սահմանադրական իրավունքի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ այն արժեւորելով Արցախի համար: