Ինչպես արթնացնել կնոջ սեքսուալությունը
Lifestyle
Կինը սեքսուալ է, երբ նա ինքնավստահ է: Սակայն հարց է առաջանում` ինչպես է կինն իր սեքսուալությունը ներկայացնում տղամարդկանց: Արդյոք կինը պատրաստ է կիսվել իր սեքսուալությամբ, թե նա այն ունի բնությունից եւ այդ սեքսուալությունը կնոջ համար որեւէ նշանակություն չունի:
Գաղտնիք չէ, որ հաճախ կանայք բաց հագուստ են կրում` ավելի սեքսուալ երեւալու համար: Սակայն տղամարդիկ պնդում են, որ կինը պետք է հագնվի այնպես, որ տղամարդը ցանկանա նրան հանվացնել, եւ ոչ թե ընդհակառակը:
Սեքսուալությունը կարելի է ընդգծել նաեւ կարմիր, սպիտակ կամ սեւ գույներով: Իսկ ահա շագանակագույն, վարդագույն եւ նարնջագույն գույները կնոջն անդեմ էակի են վերածում:
Կնոջ սեքսուալության մեջ մեծ դեր ունի նրա ձայնը: Տղամարդիկ գտնում են, որ այն պետք է լինի թեթեւ, զրնգուն, ծիծաղի նոտաներով եւ ոչ մի դեպքում դրա մեջ ագրեսսիա չպետք է լինի:
Հոտերը նույնպես ազդում են սեքսուալության վրա: Ավելի ու ավելի շատ տղամարդիկ սկսել են նախընտրել ոչ թե անուշաբույր օծանելիք, այլ կնոջ մարմնի բնական հոտը:
Գերսեքսուալություն կնոջը հաղորդում է դիմախաղը` ժպիտը, հայացքը, շարժումները:
Ընդհանրապես տղամարդիկ նախընտրում են մի փոքր դժվար նվաճվող կանանց. նրանց հետ տղամարդիկ իրենց որսորդ են զգում: