«Ռեալը» համաձայնության է հասել Էդեն Ազարի հետ
СпортՄադրիդի «Ռեալը» սկզբունքային համաձայնության հասել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ եւ տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն այս ամռանը, հաղորդում է AS-ը։
Թեեւ 25-ամյա ֆուտբոլիստն անհաջող է խաղում ընթացիկ մրցաշրջանում, սակայն Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բազմիցս նշել է, որ իրեն հիացնում է Ազարի խաղը՝ նրան համարելով Մեսիից եւ Ռոնալդուից հետո երրորդ խաղացողը ժամանակակից ֆուտբոլում։ Ազարն էլ վերջերս հայտարարել է, որ իր կայացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Զիդանի խաղը։
Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։