«Ռեալը» տրանսֆերի կհանի Իսկոյին ու Խամես Ռոդրիգեսին
СпортՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է տրանսֆերի հանել իսպանացի Իսկոյին ու կոլումբացի Խամես Ռոդրիգեսին, գրում է AS-ը:
2 կիսապաշտպանները հիասթափեցրել են Արքայական ակումբի ղեկավարին: Պերեսը կարծում էր, որ Խամեսի ու Իսկոյի խաղը կփոխվի Զինեդին Զիդանի նշանակումից հետո, սակայն, ըստ նրա, դա տեղի չի ունեցել: Ամռանը «Ռեալը» կփորձի վաճառել նրանց:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իսկոն 24 խաղում դարձել է 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Խամես Ռոդրիգեսը մասնակցել է 18 հանդիպման, խփել 5 գոլ եւ կատարել 6 արդյունավետ փոխանցում: