Առաջարկում ենք էլեկտրոնային բազայի տարբերակներ կիրառել. Դավիթ Հարությունյան
ПолитикаԱյսօր ԱԺ-ում տեղի է ունենում քննարկում ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԸՕ-ի նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Ըստ նրա՝ ընտրական ողջ գործընթացի ժամանակ պետք է հնարավորություն ընձեռնել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին կատարել պատշաճ վերահսկողություն: Դավիթ Հարությունյանը ԸՕ-ի վերաբերյալ հարցերը բաժանեց երեք մասի եւ խոսքի առաջին հատվածում նշեց. «Առաջին մասի մեջ դիտարկել ենք ընտրողների գրանցումը: Կան տեսակետներ, որ մարդիկ քվեարկում են իրար փոխարեն: Եթե վստահված անձինք չեն կարողանում հետեւել գործընթացին, փորձեցինք օբյեկտիվ մեխանիզմ մտցնել: Դրա համար առաջարկում ենք էլեկտրոնային բազայի տարբերակներ կիրառել: Եթե անձին չեն գտնում ցուցակում, հայտարարում են, որ նա եկել է սխալ ընտրատեղամաս, ընդ որում, այս տեղեկությունը պետք է լինի մեծ մոնիտորի վրա, որ այն վստահված անձը, որը նստած է հանձնաժողովի անդամների միջեւ, կարողանա դա տեսնել: Եթե անձն այդ ցուցակից է եւ առաջին անգամ է ներուծում փաստաթուղթը սարքի մեջ, ապա վառվում է կանաչ լույս, իսկ եթե անձի փաստաթուղթն արդեն ներմուծված եղել է սարքի մեջ, ապա վառվում է կարմիր լույս՝ թարթող ազդանշան, ինչը վկայում է, որ անձը փորձ է անում քվեարկել երկրորդ անգամ: Կանաչ լույս վառելու դեպքում սարքը պետք է տպի կտրոն, որն էլ հիմք է մասնակցելու ընտրության եւ քվեարկելու»:
Դ. Հարությունյանը չցանկացավ կանգ առնել բոլոր մանրամասների վրա, սակայն նշեց, որ գործընթացի այս հատվածը, իր խորին համոզմամբ, թույլ է տալիս ապահովել, որ բացակա անձանց քվեարկությունը բացառվի եւ հասցվի նվազագույնի:
Շարունակությունը՝ հաջորդիվ
Սոսե Չանդոյան