Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լևոն Մկրտչյանը դպրոց-կենտրոնների տնօրենների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մարտի 18-ին տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Լ. Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակը կրթության, մասնավորապես, հանրակրթության` որպես ամբողջական շղթայի անխափան աշխատանքի ապահովումն է:

«Ես հորդորում եմ բոլորիդ` անկաշկանդ հարցադրումներ անել, քանի որ բոլորս գտնվում ենք մի կողմում: Իմ խորին համոզմամբ` կրթությունն ունի երեք կողմ` ծնող (հասարակություն), սովորող և ուսուցիչ: Այս եռանկյունին փոխլրացնող է և, բոլոր կողմերը հետամուտ են նույն խնդրի լուծմանը:

Հետևաբար, եթե դիտարկենք կրթությունը` որպես համախոհների ամբողջություն, ապա մտահոգությունը նույնը կլինի: Պետք է հասկանալ` ինչու է հասարակության ներսում տիրում անվստահության մթնոլորտ, ինչ անել ուսուցչի դերը հասարակության մեջ մեծացնելու համար, որպեսզի դպրոցը կարողանա ի ր հիմնական դերակատարումը վերականգնել: Այսինքն՝ եթե մենք չդնենք կրթության տեսլական` ինչ ենք ուզում, ենթադրվում է՝ ոչինչ ունենալ չենք կարող: Իհարկե, միշտ կլինեն առաջավոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, տարբեր մոդելներ և այդ բոլորի մեջ մենք պետք է ճշտենք այն գործիքակազմը, որով պետք է աշխատենք:

Այստեղ առկա է երկու կարևոր գործոն` նախ տեսակի հասկացությունը, այն է` հայ տեսակի, անհատի կրթությունը: Այսինքն՝ ունենք միջազգային լավագույն չափորոշիչներ, ներկա քաղաքակրթության ձևավորած դրական հենք, ընդունված 12- ամյա կրթական համակարգ, բայց ի վերջո այս ամենը պետք է արվի հայկական տեսակի արմատավորմամբ: Մենք պետք է ապահովենք, որ երեխան ստանա համաշխարհային առաջավոր գիտելիքներ, բայց նաև հասկանա` ինչ տեսակի միջոցով է եկել: Եթե չունենանք մեր կրթական համակարգի առաքելությունը, չենք կարող լինել ներկա քաղաքակրթության արժանի անդամը: Տարածաշրջանում ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում կառուցել` իր բոլոր մարտահրավերներով, և այդ համատեքստում ինչպիսի դպրոց կառուցել` ուժեղ գիտություն ունեցո՞ղ, թե՞ դասվել այն երկրների շարքին, որ ընդամենը ծառայություններ են մատուցում` միջինից ցածր որակ ապահովելով:

Եթե մեզ պետք է ուժեղ գիտություն, ուրեմն գիտության այն ճյուղերը, որոնք ներկայացված են հանրակրթության մեջ, պետք է պահպանել: Հայագիտական բլոկր ևս չի կարելի ոտնահարել, քանի որ մեր պետությունը ազգային պետություն է: Պետք է պահպանենք նաև օտար լեզուների ուսուցումը: Վերջիններս պետք է լինեն առարկայական ծրագրերի հիմնական փաթեթի մեջ, միայն դրանից հետո հասկանանք լրացուցիչ կրթության հատվածում ինչ ենք ներդնելու: Եթե մեզ համար չսահմանենք այս առաքելությունը և դա չարտացոլվի կրթական ծրագրում, ապա հավաստիացնում եմ, որ նոր բան չենք ստեղծի: Մենք այն եզակի սերունդն ենք, որ մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ունի ավելի շատ բան թողնել մեր երեխաներին, քան ժառանգել ենք:

Նույնը վերաբերում է ավագ դպրոցին. եթե առկա են աշակերտների բացակայություններ ավարտական դասարանում, ապա ինչ-որ կարևոր բան առարկայական ծրագրում խաթարված է: Սրա արդյունքում` հասարակության մեջ առկա է դժգոհություն, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինք` առկա է ինչպես շենքային, այնպես էլ բովանդակային խնդիր, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա:

Պետք է սրա լուծումը գտնել, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, որպեսզի այն չդառնա հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը, այլ կարողանա երեխային սովորողից դարձնել քաղաքացի, որոշում կայացնող: Ստացվում է, որ մենք անպատրաստ, դեռևս աշակերտ վիճակում նրան ուղարկում ենք բակալավրիատ, որտեղ նրան մասնագետ դարձնելու փոխարեն, սկսում են ձևավորել քաղաքացի, իսկ մասնագետ դառնալը տեղափոխվում է մագիստրատուրա: Այսինքն` ավագ դպրոցի չկայացման պատճառով մենք կորցնում ենք նաև մագիստրոսական կրթությունը և ողջ միասնական շթան: Ավագ դպրոցը պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և իր ձեռագիրը»,- նշել է նախարարը` անդրադառնալով նաև դպրոցական ծրագրի բեռնաթափման խնդրին:

«Ինչու է երեխան ավարտական դասարանում հանձնում քննություն 6 առարկայից. նա կարող է հանձնել Հայոց լեզվից, Մաթեմատիկայից, և մեկ մասնագիտական առարկա ընտրությամբ` հումանիտար կամ բնագիտական ուղղվածության: Բացի այդ, ավատական դասարանի վերջին կիսամյակում, գուցե, աշակերտին հնարավորություն տրվի անցնել անհատական գրաֆիկի, ավելի թեթև ռեժիմի: Միասին գտնենք լուծումներ. գուցե նույն մասնավոր պարապմունքն ուսուցիչն անցկացնի: Այսինքն՝ պետք է անել հնարավորը, որպեսզի երեխան չկտրվի դպրոցից: Ժամանակին դպրոց-կենտրոնները ստ եղծվեցին, որպեսզի կրթության ոլորտում իրականացվի երկու գործառույթ` որակ և համապատասխանություն:

Իհարկե, այս տարիների ընթացքում ամեն ինչ համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, բայց հավաստիացնում եմ, որ այն առանց որակի, կարող է կործանարար լինել ամբողջ համակարգի համար: Եկել է ժամանակը` ձևը լցնել բովանդակությամբ»,- նշել է նախարարը` հանրապետության դպրոցների տնօրեններին առաջարկելով Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ընթացքում հանդես գալ համապատասխան առաջարկներով` ելնելով իրենց փորձառությունից, անկախ նրանից այն հաջո ղ է եղել, թե ձախողված: Այսինքն` ինչպիսին են նրանք տեսնում դպրոցի խնդիրները` առաջիկա 10 տարիների ընթացքում։ 

«Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ նաև վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ո՛չ տնօրենի, ո՛չ մամուլի, ո՛չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում տնօրենները տարբեր հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնակնում առնչվել են տնօրենների հավաստագրմանը, հոսքային ուսուցմանը, ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փաթեթներին և այլն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу