Կլոպ. Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Դորտմունդին ներկայացնելու իմ նոր թիմին
Спорт«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունից: Այս փուլում «Լիվերպուլը» մրցելու է Կլոպի նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ:
-Հիանալի վիճակահանություն է: Երեկ ասել եմ, որ չեն ցանկանում մրցաշարի ուժեղագույն թիմի հետ մրցել, բայց եթե ցանկանում ես հաղթել Եվրոպայի լիգայում և հանդես ես գալիս 1/4 եզրափակչում, պետք է կարողանաս հաղթել ուժեղ մրցակիցներին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Դորտմունդին ներկայացնելու իմ նոր թիմին, ինչպես նաև իմ տղաներին ծանոթացնելու հիանալի մարզադաշտի ու քաղաքի հետ: Բոլորս երջանիկ ենք:
Վիճակահանության ժամանակ մեր առաջիկա մրցակցի՝ «Սաութհեմփթոնի» խաղն էինք վերլուծում, իսկ հետո մարզվեցինք: Այնպես որ՝ հեռախոսս, հավանաբար, պայթում է վիճակահանության վերաբերյալ հաղորդագրություններից: Պետք է ստուգեմ,-Կլոպի խոսքը մեջբերել է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը: