Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երբ գորշ գայլերը հասել են Երևան, նույնիսկ վարչապետի, կաթողիկոսի հետ լուսանկարվել, Հացպանյանը չունի երաշխիք, որ չի դառնա ահաբեկչության զոհ

Интервью

Հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն օրերս տեղեկացել է, որ ադրբեջանական ֆեյսբուքյան խմբերից մեկում իր վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք է հրապարակվել: Այս, ինչպես նաև փորձագետի կյանքին սպառնացող վտանգի իրական լինել-չլինելու վերաբերյալ է մեր հարցազրույցը Սարգիս Հացպանյանի հետ:

- Ֆեյսբուքյան այդ ի՞նչ խմբի անդամներ են սպառնացել ձեզ սպանել, քննարկել սպանության պատվիրման հարցը, ովքե՞ր են:

- Մի քանի օր առաջ իմ հայատառ ֆեյսբուքյան էջում կիսված մտքերիցս մեկի տակ մեր հայրենակիցներից մեկը, երևի հայաստանաբնակ հայ, հայերեն գրել էր` պարոն Հացպանյան, այս հղմամբ բացվող տեսանյութում եղած անձնավորությունը դո՞ւք եք, և ուղարկել էր այդ նյութի հղումը: Ես, տեսնելով դա, սեղմել եմ հղման վրա, բացել, տեսել եմ, որ ես եմ, Քարվաճառի շրջանում տարածքի ազատագրման մասին եմ խոսում, շնորհակալություն հայտնում հայկական ուժերին աջակցողներին: Այդ տեսանկարահանումը կատարվել է 1993 թվականի ապրիլի 1-ին: Լուսահոգի Ռուբեն Մանգասարյանի նկարահանած այդ նույն տեսանյութը «Յութուբում» չորս լեզվով կա` ֆրանսերեն, թուրքերեն գերմաներեն և հայերեն: Ինձ ուղարկվել էր թուրքերեն տարբերակի հղումը:

Տեսանյութի հղումն ուղարկող հայրենակցիս շնորհակալություն հայտնեցի, պատասխանեցի, որ ես եմ, բայց այդ ժամանակ երիտասարդ էի: Տակը բավական մեկնաբանություններ կային թուրքերենով և ադրբեջաներենով: Տեսանյութի հղումն ուղարկողը հարցրեց, թե ինչ են գրում, ասացի, որ սպառնում են: Այդ հղումը, որի մասին նշեցի, հասցեն է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ, որը կոչվում է «Քելբաջարի կարոտ» (ադրբեջաներեն` «Քելբաջար հասրեթե»): Ընդամենը մի քանի օրվա մեջ այդ տեսանյութն ավելի քան 23 900 հոգի դիտել ու կիսվել էր (այնտեղ թիվը կա): Ես տեսա դա, առաջին գրառումը մարտի 3-ին կամ 4-ին էր կատարված, իսկ 9 օր հետո արդեն դիտումների թիվը գերազանցել էր 23 900-ը: Տեսանյութը դիտած ու տակը մեկնաբանություններ գրածներն ադրբեջանցիներ ու թուրքեր են: Այդ մեկնաբանություններում իրար հարցրել են, թե ով է այս անձը, մեկը պատասխանել է՝ Սարգիս Հացպանյանը, ֆեյսբուքյան իմ էջի հղումն է տվել: Ապա մի այլ հարց է հաջորդել՝ ի՞նչ է արել ինքը, պատասխանը՝ եկել է Ղարաբաղ ու ադրբեջանցիներին փրթել է, սպանել է, ցեղասպանություն է կատարել, հանցագործ է, ահաբեկիչ է: Բա դրա գլուխը պետք է կտրել, աշխարհին ցույց տալ: Մեկը գրում է` նա ընտանիք ունի՞… Մեկ ուրիշը պատասխանում է՝ կին ունի, երեխաներ ունի, ապրում է Երևանում և այլն, և այլն, դրա լեշը պետք է փռել: Եվ այսպես շարունակ, սպառնալիքներ, մեղադրանքներ, իրենց առջև ինձ սպանելու խնդիր դնել, սեռական բնույթի հայհոյանքներ մորս, քույրերիս, կնոջս, դստերս հասցեին: Ես, տեսնելով այդ ամենը, մտածելով, որ վաղը, մյուս օրն ինչ-որ բանի համար կարող է պիտանի լինել, այդ էջում՝ այդ տեսանյութի տակ եղած գրագրությունը, մեկնաբանություններն ամբողջությամբ պատճենեցի: Գրված է նաև, թե աշխարհի որ երկրում էլ լինի, պետք է գտնենք, վերացնենք, այ, այսպիսի վարձկանների պատճառով է, որ կորցրեցինք մեր սուրբ հողը` Ղարաբաղը և այլն:

- Ձեզ վարձկա՞ն են համարել:

- Դե հա, քանի որ ես տեղացի չեմ, իրենք գիտեն դա, այդ տեսանյութի տակ մի տեղ գրել են` Ֆրանսիայից է եկել, քանի որ Արցախից կամ Հայաստանից չեմ, դրսից եմ եկել, վարձկան են համարել: Ես նման իրավիճակում չգիտեի՝ ինչպես վարվել, ինձ ֆեյսբուքյան օգտատերերից մի 3-4 հայրենակից առաջարկեց դիմել «Ֆեյսբուքի» գրասենյակ, գրեցին, որ դրա իրավունքն ունեմ, քանի որ այդտեղ ուղղակի մատնացույց է արվում անձս՝ լուսանկարով, երեխաներս, կինս, ընտանիքս, միաժամանակ, «Ֆեյսբուքը» ծառայեցվել է որպես մի դաշտ կամ ասպարեզ` մարդու սպանության պատվիրատուների հանդես գալու, ահաբեկչության: Ես «Ֆեյսբուքի» գրասենյակ չեմ դիմել, բողոք չեմ ներկայացրել` մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է համացանցային անվտանգության ինչ-որ համակարգ: Ես ֆեյսբուքյան իմ էջում մի երկտող գրեցի, որ հարցը թողնում եմ ՀՀ պատկան մարմիններին, որոնք թող զբաղվեն այս խնդրով: Քսանհինգ տարի ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, 2013 թվականի գարնանից արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ մահվան հրապարակային սպառնալիք կա, որը, կարծում եմ, պետք է օգտագործենք, ԵԱՀԿ-ին և եվրոպական բոլոր համապատասխան կառույցներին ցույց տանք, որ խաղաղ կյանքով իր հայրենիքում բնակվող մարդու հանդեպ հանդես են եկել մահվան հրապարակային սպառնալիքով, տարածում են նյութը:

- «Յութուբում» ձեր մասին շատ տեսանյութեր կան: Ժամանակին ապրել եք Թուրքիայում, ի՞նչը ստիպեց ձեզ հեռանալ այնտեղից:

- 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության ֆաշիստական գեներալիտետի կատարած զինվորական հեղաշրջման հետևանքով փախել եմ Թուրքիայից, այնտեղի պետական, պաշտոնական ատյաններն ինձ 2 տարի հետո Թուրքիայի քաղաքացիությունից զրկել են, ասել, որ այս մարդն ահաբեկիչ է ու Թուրքիայի Հանրապետությանը՝ վնասատու: Այսպիսով, ես արդեն 1980 թվականից թիրախ եմ Թուրքիայի` իր քաղաքական սպանություններով, ահաբեկչական գործողություններով աշխարհում հայտնի «Գորշ գայլեր» կոչվող պանթուրանական, պանիսլամական, ֆաշիստական կազմակերպության ու նրա արբանյակը հանդիսացող բոլոր կազմակերպությունների համար: Այդ թվականից սկսած՝ Թուրքիա մուտքի ու ելքի իրավունք չունեմ, իմ նկատմամբ հետախուզում է հայտարարված: Այո´, ես մասնակցել եմ Արցախյան ազատամարտին, իմ մասին տարբեր լեզուներով բավական տեսանյութեր կան «Յութուբում»: 1980-ից հետո թուրքերի այդ սպառնալիքներին հիմա եկավ միանալու ադրբեջանցի ոհմակը: Մարտի 3-4-ից իմ ֆեյսբուքյան էջում ամեն օր Եվրոպայում, Թուրքիայում, Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ, հայհոյանքներ են հրապարակվում: Ոմանք նույնիսկ ընկերության առաջարկներ են ներկայացնում, որպեսզի էջս իրենց հասանելի, ամբողջությամբ տեսանելի լինի: Մինչ այդ որևէ ադրբեջանցի ինձ ընկերության առաջարկ չէր արել, հիմա, ստանալով այդ առաջարկները, իհարկե, չեմ ընդունում դրանք, չեմ հաստատում ներկայացված հայտերը:

- Հայաստանի պատկան մարմիններն ի՞նչ են անելու այս կապակցությամբ:

- Ես, ճիշտն ասած, չգիտեմ, կարող է ասեն՝ հաչում են էլի, 24 ժամ հաչում են, կհաչեն և այլն, բայց կան միջազգային օրենքներ, մենք եվրոպական և համաշխարհային համապատասխան կառույցների անդամ ենք, սա շատ հստակ սպառնալիք է՝ ուղղված մարդու կյանքին, նրա ընտանիքի կյանքին և պետք է որ ինչ-որ միջոցներ ձեռնարկվեն, ինչ-որ գործ կատարվի: Կատարվածի մասին բարձրաձայնելուս իմաստը սա է: 

- Հնարավո՞ր է, որ Երևանում էլ ձեզ վտանգ սպառնա, թե՞ բացառում եք դա և ձեր մտահոգությունը կապված է արտերկրում գտնվելու հետ, ուր, եթե չեմ սխալվում, ամեն տարի մեկնում եք:

- Այս աշխարհում ոչինչ բացառել չի կարելի, որովհետև 2 տարի առաջ Հայաստանի Հանրապետություն այցելեց երկու գորշ գայլ՝ Թուրքիայում շատ հայտնի դեմքեր, որոնցից մեկը` Հասան Օքթայը, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն է նաև, մյուսը ներկայացել էր որպես «Անադոլու» գործակալության ներկայացուցիչ: Նրանք Անկարայից դեռ դուրս չեկած, 3 օր առաջ իրենց ֆեյսբուքյան էջերում գրել էին, որ գնում ենք Հայաստան, Երևան՝ հայերին կզացնելու: Ամբողջ իրենց երթուղու ընթացքում՝ Անկարայից Էրզրում, Էրզրումից՝ Ղարս, Ղարսից՝ Բաթում, Բաթումից՝ Թբիլիսի, Թբիլիսիից՝ Բագրատաշենով Հայաստան, գրեթե յուրաքանչյուր ժամը մեկ իրենց էջերում նյութեր են կիսվել, որ հիմա գնալու ենք Հայաստան, տեսեք՝ ինչ ենք անելու այս հայերի գլխին, ու բաց են եղել այդ ֆեյսբուքյան էջերը բոլորի համար: Այդ երկու գորշ գայլը եկել են Հայաստան, նրանց դիմավորել է մեր արտաքին գործերի նախարարության Թուրքիայի բաժնի պատասխանատուն՝ թուրքագետ Արսեն Ավագյանը, նաև այդ գորշ գայլի հետ ճաշել էր, վերջինս իրենց լուսանկարը դրել էր իր ֆեյսբուքյան էջում: Այդ նույն գորշ գայլը Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում նույնիսկ տեղ էր վարձակալել, որ այստեղ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացեն: Հայաստանում հասարակական երկու կազմակերպություն նրանց աջակցել էր, նրանց անունից հանդես եկել: Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանում բազմաթիվ թուրքագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ էին հանդիպել: Նրանցից մեկը` Հասան Օքթայը, նաև ընդունելության էր արժանացել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, ում հետ կողք-կողքի լուսանկարվել ու լուսանկարները դրել էր իր ֆեյսբուքյան էջում: Մի կատարյալ խայտառակություն: Ես այդ ամենից հետո չիմացա, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչ արեց, բայց պետք է, որ սպառիչ պատասխան տար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ազգային անվտանգությամբ զբաղվող համակարգն ինչո՞ւ և ինչպե՞ս է այնքան թերացել, որ գորշ գայլերը եկել են հայոց ոստան, մեր կառավարության շենքի մոտ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի դիմացի ցայտաղբյուրի մոտ, իրենց մատները վեր տնկել, գորշ գայլերի խորհրդանիշն արել կառավարության շենքի համապատկերին, ու ասել, որ ինչ խոստացել էինք Ադրբեջանի մեր եղբայրներին, մեր խոստումը կատարել ենք, հայերն այսքան նվաստ, այսքան նսեմ եղան, մենք հիմա իրենց մայրաքաղաք Երևանում գորշ գայլОтображается файл ի նշանով հպարտորեն կանգնած ենք: Երկուսը կողք-կողքի այդպես լուսանկարվել էին, ես այդ լուսանկարներն ունեմ: Սա, նկատի ունենալով, չեմ կարող անգամ Երևանում անվտանգության երաշխիք ունենալ:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

 
 
 

 

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам