«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1:1
СпортՀայաստանի առաջնության 18-րդ տուրում Երեւանի «Փյունիկն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Արամ Մուրադյանի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Դավիթ Մանոյանը գերազանց իրացրած տուգանային հարվածով:
«Փյունիկը» 34 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր է զիջում առաջատար «Ալաշկերտին»: «Շիրակը» 28 միավորով երրորդն է: Գյումրեցիներից մեկ միավոր է հետ «Արարատը»:
Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1:1
Դավիթ Մանոյան, 88 - Արամ Մուրադյան, 66
«Բանանց» - «Արարատ»՝ 2:2
Կարեյրինյա Լաերսիո, 19, Զավեն Բադոյան, 21 – Մոյզես Օրոսկո, 9, Բրայան դե լա Ֆուենտե, 48