Բուֆոնի ռեկորդը
Спорт«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սահմանել է դարպասն անառիկ պահելու խաղաժամանակի Իտալիայի առաջնությունների ռեկորդ: 30-րդ տուրում «Տորինոյի» հետ խաղից առաջ Բուֆոնի շարքը 926 րոպե էր:
Ավարտվել է առաջին խաղակեսը եւ «Յուվենտուսը» հաղթում է 2:0 հաշվով: 38-ամյա դարպասապահը գոլ բաց չի թողել հունվարի 10-ից, երբ Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Սամպդորիային»:
Բուֆոնը բարելավեց «Միլանի» նախկին դարպասապահ Սեբաստիանո Ռոսիի ռեկորդը՝ 929 րոպե (1993թ. դեկտեմբերի 12-ից 1994թ. փետրվարի 27):