Հավակնորդների մրցաշար. Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց Գիրիի հետ
СпортՄոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով 42-րդ քայլում ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ վաստակել է 5 միավոր: Առաջին տուրում Գիրին ու Արոնյանը եւս կիսել էին միավոր:
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան պարտության մատնեց Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) եւ 4.5 միավորով հավասարվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը շարունակում է 8-րդ տուրի պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Շարունակվում է նաեւ Վիշվանաթան Անանդ - Վեսելի Տոպալով դիմակայությունը:
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)