«Արսենալ»-ը կարող է ունենալ կիսապաշտպանական Օզիլ-Մխիթարյան հզոր զույգ. Bleacherreport.com
СпортԼոնդոնի «Արսենալ»-ը եթե կարողանա ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ապա կիսապաշտպանական գծում կունենա ստեղծագործող հիանալի զույգ՝ ի դեմս Օզիլի և Մխիթարյանի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ այդ մասին գրել է Bleacherreport.com-ը, անդրադառնալով իսպանական El Mundo Deportivo-ի տարածած լուրին, ըստ որի՝ Արսեն Վենգերը ուշադրությամբ հետևում է Մխիթարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
«Մխիթարյանը դարձել է Signal Iduna Park-ի գլխավոր աստղը, ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դառնալով 20 գոլի և 24 գոլային փոխանցումների հեղինակ: «Արսենալ»-ը կարող է պայքարել, որպեսզի կիսապաշտպանը փայլի նաև Emirates Stadium մարզադաշտում՝ Օզիլի կողքին, և դա շատ լավ կլիներ հետագա բարձունքներ գրավելու գործում»,- գրել է պարբերականը: