Մխիթարյանը կարողացավ ազատ տարածություններ ստեղծել և փոխել խաղի ընթացքը. Տուխել
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Աուգսբուրգ»-ի նկատմամբ 1:3 հաշվով հաղթանակը՝ բարձր գնահատելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դերն այդ հաղթանակում:
Ինչպես հաղորդում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը, գերմանացի մասնագետը նշել է, որ առաջին խաղակեսում թիմն այնքան էլ տեսանելի չէր. «Մեր խաղում շատ սխալներ կային, չէինք կարողանում տեմպ հավաքել և դաշտում ճիշտ դիրքավորվել։ Մեզ պակասում էր թարմությունը: Միկին կարողացավ փոխել խաղի ընթացքը, հաճախակի լարվածություն ստեղծել մրցակցի տուգանային հրապարակի մոտ, ստեղծել ազատ տարածություն այնտեղ, ուր առաջ դա չկար։ Շատ կարևոր էր հավասարեցնել հաշիվը մինչև ընդմիջոմը։
Հետո մենք սկսեցինք ավելի հուսալի խաղալ, բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծել և արժանիորեն հաղթեցինք չափազանց դժվար խաղում։ Մենք հաղթանակի աներևակայելի կամք ցույց տվեցինք, ինչի համար թիմը մեծ հաճոյախոսությունների է արժանի»,- ասել է Տուխելը:
Թոմաս Տուխեն ուրախություն է հայտնել Գերմանիայի առաջնությունում սպասվող ընդմիջման համար, որը պայմանավորված է ազգային հավաքականների խաղերով: «Ես շատ ուրախ եմ առաջնություններում սպասվող ընդմիջման համար։ Հիմա թիմը երեք օր կկարողանա հանգստանալ, քանի որ արդեն 6 շաբաթ անընդմեջ մեծ ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում։ Հիմա պետք է ուժեղացնել ոգին, և հավաքականներ մեկնող ֆուտբոլիստներն էլ կկարողանան հոգեբանորեն վերականգնվել այլ մակարդակում խաղալու շնորհիվ։ Հետո «Վերդեր»-ի հետ տնային հանդիպումն է, որով մեկնարկում է մրցաշրջանի ամենաո րոշիչ հատվածը,-եզրափակել է նա: