Վրացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Բելառուս հանդիպումը
СпортՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղի գլխավոր մրցավարը կլինի Գեորգի Վադաչկորիան, նրա օգնականները կլինեն Զազա Մենթեշաշվիլին և Զազա Փիփիան: