Կառավարությունն աշխատում է ընտրակաշառքների և կրկնաքվեարկությունների համար պատասխանատվությունը խստացնելու ուղղությամբ
ПолитикаՀայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն է, որ ընտրակաշառքի համար պատժամիջոցները պետք է խստացվեն: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հարցին, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ կառավարությունը հիմա աշխատում է:
«Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի առիթով առաջարկել է խստացնել քրեական պատասխանատվությունը կրկնաքվեարկությունների հարցով: Մենք այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ տանում ենք»,- Արմենպրեսի հաղորմամբ՝ ասաց Հարությունյանը:
Նա հավելեց, որ կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կարվեն առաջարկներ, որոնցում կլինեն նորություններ՝ կապված ընտրակաշառքի և կրկնաքվեարկությունների համար պատասխանատվության միջոցների խստացման հետ: