Դավիթ Հարությունյանը Զուրաբյանին մեղադրեց քաղհասարակության կարծիքն ուզուրպացնելու մեջ
ПолитикаԸնտրական օրենսգրքի նախագծում արտացոլված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված հիմնական դիտողությունները: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե նախագծում հաշվի չեն առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկներն ու դիտողությունները:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ կապված՝ համաձայն չեմ ձեր գնահատականներին: Ավելին, համարում եմ, որ հիմնական մասը դիտողությունների արտացոլված է այս նախագծում: Եթե դուք ունեք հարցեր, կարող ենք նաև այդ հարցերին անդրադարձ կատարել»- նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միասնական պլատֆորմի ձևավորմանը՝ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ոչինչ չգիտի նման պլատֆորմի մասին:
«Ովքե՞ր են ծանոթ և մասնակցել պլատֆորմի ձևավորմանը, խնդրում եմ ձեռք բարձրացնել: Իմ մտավախությունն այն է եղել, որ, խոսելով լայն կոնսենսուսից, դուք ուզուրպացնում եք քաղհասարակության կարծիքը, այլ քաղաքական ուժերի կարծիքը: Արտահայտում եք միմիայն ձեր կարծիքը, բայց խոսում եք լայն քաղաքական կոնսենսուսի մասին և այստեղ բարձրացված ձեռքերը, հ ուսամ, կարողացաք հաշվել»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ ինքը համաձայնվել է «4+4+4» ձևաչափով քննարկումներին երկու նախապայմանով: «Առաջինն այն է, որ որևէ մեկի մոտ ցանություն չլինի ուզուրպացնել ողջ քննարկումները, իսկ երկրորդ նախապայմանն այն է եղել, որ որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի ենթադրելու, որ «4+4+4» ֆորմատում քվեարկությամբ որոշվելու են հարցեր, օրինակ, ինչպես է փոխվելու նախագիծը: Այդ առումով մենք համաձայնություն տվել ենք և դուք ասացիք, որ կներկայացնեք ցանկը, որը ես առ այս պահը չեմ ստացել: Առաջակությունը դարձյալ բաց է, հարգելի գոծընկերներ, և ես նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք ովքեր ունեն առաջարկություններ, մենք իրենց հետ պատրաստ ենք աշխատել»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:
Լսումներով վարող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հայտարարեց, որ մինչև այս պահը որևէ ձևաչափի ներկայացում չի եղել Զուրաբյանի կողմից, որպեսզի ինքն էլ դա ներակայացնի ԱԺ-ի ղեկավարությանը: