Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության հիմնական առաջարկներին

Политика

Հայաստանի իշխանությունները պատրաստ են անել ցանկացած քայլ՝ երկրում պատշաճ մակարդակի ընտրություններ կազմակերպելու համար: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հարցին, թե պատրա՞ստ են իշխանությունները գնալ զիջումների, եթե ընտրական օրենսգրքի վերաբերյալ ըննդիմության հիմնական առաջարկների շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության լայն կոնսոլիդացիա լինի:

«Կարծես թե բազմում անգամ հնարավորություն ունեցել եք լսել իմ դիրքորոշումը: Խոսքն այստեղ զիջումների մասին չէ: Այստեղ հարգանքի տեղ չէ: Մենք խոսում ենք օրենսգրքի մասին և ոչ թե անհեթեթ զիջումների: Անհեթեթ զիջումներ, իհարկե, չեն լինելու: Բայց մենք պատրաստ ենք անել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են պատշաճ մակարդակի ընտրություններ կազմակերպելու համար»,- նշեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև ընդդիմության հիմնական առաջարկներին՝ ընդգծելով, որ իշխանությունները պատրաստ են ընդունել բոլոր տեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելու և ընտրական գործընթացն օնլայն հեռարձակելու առաջարկը: Նա հայտնեց, որ սա ողջամիտ առաջարկ է: «Ես համարում եմ, որ եթե դուք հնարավորություն ունեք դա իրականացնել պատշաճ մակարդակով, մենք պետք է ձեզ ընձեռենք այդ հնարավորությունը: Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ, որպեսզի այս առաջարկը կյանքի կոչվի»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով ընտրական ցուցակները մաքրելու ընդդիմության առաջարկին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ չի ցանկանում երկիրն իր սահմանափակ ռեսուրսները ծախսի գոյություն չունեցող խնդիրների լուծման համար:

«Եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում ցուցակների մաքրում: Ենթադրում եմ, դուք նկատի չունեք, որ անձը, ով տվյալ պահին չի գտնվում Հայաստանում, պետք է հանվի ցուցակներից, որովհետև դա կլինի խախտում: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ Հայաստանում մշտական հաշվառում ունեցող ցանկացած անձ պետք է լինի ցուցակում: Եթե անգամ մենք ինչ-որ եղանակով պարզու մ ենք, որ տվյալ պահին անձը չի գտնվում Հայաստանում, նրան ցուցակից հանել չենք կարող:

Ես ենթադրում եմ, որ դուք նկատի ունեք վրացական փորձը, երբ ցուցակը բաժանվել էր երկու մասի: Մի մասում անձինք էին, ովքեր ենթադրաբար բացակայում էին երկրից, մյուս մասում՝ անձինք, ովքեր ենթադրաբար երկրում էին: Ցուցակը երկու մասի էր բաժանվել, որ երբ հանկարծ հայտնվեր  ենթադրյալ բացակայողների ցուցակից ինչ-որ մեկը, հատուկ ուշադրություն գրավեր, և բոլորը խոշորացույցով նայեին այդ ցուցակին, որովհետև Վրաստանում  վստահված անձը հնարավորություն չունի նստել երկու հանձն աժողովի անդամների արանքում և հետևել նրանց աշխատանքին:

Մեզ մոտ կա նման դրույթ: Եթե մեզ մոտ նման մտավախություն կա, թե մեզ մոտ վստահված անձինք քիչ են, կաշառվում են, ապա ի՞նչ տարբերություն նրանք կաշառվում են երկու ցուցակի պարագայում, թե՞ մեկ: Ի՞նչ տարբերություն, եթե դուք չունեք վստահված անձ՝ կլինի երկու ցուցակ, թե՞ մեկ: Մենք առաջարկում ենք այլ լուծում, որն ավելի շատ վստահություն է ներշնչելու մեր ընտրողին:

Եթե ցուցակի պարագայում մենք չենք կարող երաշխավորել, որ Պողոս Պետրոսյանը կգա և կքվեարկի Պետրոս Պողոսյանի փոխարեն, ապա դա կարող ենք երաշխավո րել ընտրողի գրանցման էլեկտրոնային համակարգ ներդնելու դեպքում: Եկեք սա միասին քննարկենք, եկեք միասին դիմենք միջազգային դոնորներին և խնդրենք մեզ գումարներ տրամադրել բնակչությանը նույնականացման քարտեր բաժանելու համար, որպեսզի այդ էլեկտրոնային գրանցումը լինի նույնականացման քարտերով: Սա շատ ավելի լատ տարբերակ է, քան ցուցակների բաժանումը, որը դուք առաջարկում եք»,- մանրամասնեց Հարությունյանը:

Իշխանությունների համար ընդունելի չեն ցուցակները հրապարակելու, մատերի թանաքոտման եղանակը ներդնելու ընդդիմության առաջարկները: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ցուցակների հրապարակումը չի կարող լինել ինքնանպատակ: «Դրանք պաշտոնապես հրապարակվել չեն կարող: Կարող են արվել քաղվածքներ: Այդ ցուցակները պաշտոնականացվել չեն կարող: Սրա մասին է խոսքը»,- ընդգծեց նախարարը:

Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, որ մատերի թանաքոտման եղանակն ունի բազմաթիվ թերություններ, և դրա կիրառումը նպատակահարմար չէ:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян