Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց «Գանձասար-Կապանին»
СпортՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մարտի 23-ին կայացավ ստուգողական հանդիպում Հայաստանի Մ-21 հավաքականի և «Գանձասար-Կապան» թիմերի միջև: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Պետրոս Ավետիսյանի գոլի շնորհիվ Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: