«Բորուսսիայում» չեն ցանկանում մեկնաբանել Գյոտցեի վերադարձի մասին լուրերը
Спорт«Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հրաժարվել է մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ դորտմունդյան ակումբը ցանկանում է գնել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերը:
««Բորուսսիայում» չեն ցանկանում մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Կարծում ենք՝ հավաքականների խաղերի ժամանակ նման լուրերն անխուսափելի են: Չենք ցանկանում ներքաշվել այդ պատմության մեջ»,-Վացկեի խոսքը մեջբերված է «TZ»-ից:
Հիշեցնենք՝ 2008-2013թթ. Մարիո Գյոտցեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսսիայում»: