Հայաստանի հետ հարաբերությունները Բուլղարիայի համար հատուկ նշանակություն ունեն. Դանիել Միտով
ПолитикаԲուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը մարտի 24-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովի հետ:
Ինչպես հաղորդում է Բուլղարիայի ԱԳն պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները զարգացնելուն ուղղված մի շարք հարցեր:
Նախարար Միտովը շնորհակալություն է հայտնել դեսպան Սհոյանին իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և ինտենսիվացմանը նպաստելու համար: Նախարար Միտովը շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները Բուլղարիայի համար հատուկ նշանակություն ունեն` հաշվի առնելով բազմադարյա պատմական կապերը, մշակութային, կրոնական և ավանդույթների նմանությունները:
Դեսպանը Սհոյանը շեշտել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման մասին է վկայում նաև 2016թ-ի հունվարին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Սոֆիա կատարած այցը: Դեսպանը նաև ընդգծել է, որ լավ հիմքեր են ստեղծվել երկու երկրների քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպություններում Բուլղարիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները: