Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամեն հայ ընտանիքի վերաբերմունքն իմ նկատմամբ ինձ սիրելու, կարոտելու և ապրելու ուժ է տալիս. Լևոն Հայրապետյան

Общество

Հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանին «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժման ինտենսիվ կուրս է ստանում: Չնայած առողջական ծանր վիճակին՝ Լևոն Հայրապետյանը կատարել է խոստումն ու հարցազրույց տվել:

- Պրն Հայրապետյան, մեր առաջին հարցը վերաբերում է Ձեր առողջությանը, ինչպե՞ս եք Ձեզ զգում:

- Առողջությունս վատ է, բայց հայի թասիբը ինձ պայքարելու ուժ է տալիս: Ներկայումս ինտենսիվ բուժում եմ ստանում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի...

- Խոսենք Ղարաբաղից, պահո՞ւմ եք արդյոք կապը Ղարաբաղի, Ձեր ծննդավայրի՝ Վանքի հետ:

- Ղարաբաղի հետ իմ կապը ամեն օր է: Ուրախանում եմ, երբ լսում եմ ամեն մի ծնվող նոր երեխայի մասին, և տխրում՝ սահմանին ամեն մի կորցրած կյանքի համար: Վանքում շարունակվում են այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել եմ ժամանակին: Գործում է նախկինում կառուցված փայտամշակման գործարանը, վերջերս բացվել է քարի գործարանը: Իրագործված և ընթացիկ ծրագրերով ստեղծվել է 209 աշխատատեղ՝ և՛ Վանքի, և՛ հարևան գյուղերի բնակիչների համար:

Վանք գյուղում ստեղծված տնտեսության կառավարման և ծրագրերի իրագործման համար նշանակել եմ պատասխանատուներ: Նրանց միջոցով եմ տեղեկանում ինչպես ծննդավայրիս նորությունների, այնպես էլ ծրագրերի ընթացքի մասին: Ստեղծել եմ նաև համապատասխան աղբյուր՝ ծրագրերի ֆինանսավորման համար:

-Գիտենք, որ Արցախում շատ ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքում են: Իսկ կան արդյո՞ք նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք պատրաստվում եք առաջիկայում կյանքի կոչել:

- Ծրագրեր շատ կան: Մասնավորապես, Վանք գյուղում ներկայումս փորձում եմ ձիարշավարան կառուցել: Այդ նպատակով Հոլանդիայից և Անգլիայից արցախյան ցեղատեսակի մոտ 50 ձի ենք բերել Արցախ: Ընթացքի մեջ են նաև որսորդական տնտեսության ստեղծման աշխատանքները, որի նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Այն պատրաստ լինելուն պես, Արցախ ժամանած զբոսաշրջիկները կարող են համապատասխան պետական վճարներ կատարելուց հետո որսորդությամբ զբաղվել անտառներում, որտեղ առայժմ արգելված է որսը, և տարբեր վայրի կենդանիներ են բազմացել:

Արցախի բարգավաճումն ու հզորացումը իմ և բոլորիս խնդիրն է, և ես համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը:

- Արցախում բազմաթիվ ծրագրեր եք իրագործել՝ արժանանալով ժողովրդի սիրուն ու երախտիքին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր գլխավոր ներդրումն ու ձեռքբերումն Արցախում, ի՞նչ եք տվել և ստացել Ձեր հայրենիքից:

- Համեստորեն պիտի ասեմ, որ այն ամենն ինչ արել եմ հանուն հայրենիքի, ինձ համար կարևոր էր այնքանով, որ վարակիչ է եղել նաև շատերի համար: Դեռևս պատերազմի ժամանակ ես զբաղվում էի Գանձասարի վանքի վերականգնման աշխատանքներով: Ինձ հաճախ ասում էին, որ անիմաստ գործով եմ զբաղված, և մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է: Սակայն իմ խնդիրն էր մարդկանց ոգևորել, ոգեշնչել, քանի որ նա, ով դեռ պատերազմը չավարտած սկսում է կառուցել, հավատում է իր հաղթանակին:

Ես միշտ հաճույք եմ ստացել հայրենիքին ցուցաբերած յուրաքանչյուր աջակցությունից: Դա առավել շատ արյան կանչ էր, քան ներքին պահանջ: Հայրենասիրությունն իմ արյան մեջ է դրված: Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել: Ամեն կերպ փորձել եմ թեթևացնել հայրենակիցներիս մտահոգություններն ու լուծելու նրանց խնդիրները՝ լինի հայրենիքում, թե Սփյուռքում:

- Կներեք, բայց չէի կարող շրջանցել Ձեր և մեր բոլորիս համար ամենացավոտ թեման՝ Ձեր դեմ սկսված դատական գործընթացը: Ի՞նչ սպասել...

- Նորից չեմ ուզում անդրադառնալ եղածին, այդ մասին շատ է խոսվել: Ներկայումս, առողջական վիճակիցս ելնելով, պարբերաբար հետաձգվում է դատական պրոցեսը: Չեմ կարող զսպել հուզմունքս, երբ գիտեմ, որ շատ հայ ընտանիքներում, ովքեր ինձ անձնապես չեն էլ ճանաչում, հետևում են իմ դեմ սկսված դատական գործընթացին, հետաքրքրվում են իմ առողջությամբ, անկեղծ ցավում են ինձ համար: Դա ինձ ամեն օր հպարտանալու, սիրելու, կարոտելու և ապրելու ուժ է տալիս:

Ուզում եմ պարզապես նշել, որ շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի... Հուսով եմ՝ այդպես էլ լինելու է, և ես նորից վերադառնալու եմ Արցախ, որտեղ դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու:

- Արցախն այս տարի կնշի Անկախության հռչակման մեկ քառորդ դարը: Այս տարիներին Դուք միշտ եղել եք նրա կողքին և նեցուկ եք կանգնել՝ ինչքան ու ինչպես կարողացել եք: Ձեր շնորհավորանքի խոսքը:

- Ի սրտե ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայությանը և, առանձնապես, արցախցիներին՝ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Գիտեք՝ դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է անկախության մասին, և պատմության մեջ չենք ունեցել այնպիսի նախադեպ, ինչպիսին Արցախյան գոյապայքարում ունեցած ձեռքբերումն էր, երբ 125 հազար բնակչություն ունեցող երկիրը հաղթանակ տարավ 7 միլիոնանոց պետության դեմ: Իհարկե, այդ պատերազմում միահամուռ ու միասնական ուժերով պայքարում էր ամբողջ հայությունը, սակայն հիմնական հարվածն անմիջապես իր վրա էր կրում Արցախում ապրող ժողովուրդը, որը շատ տաղանդավոր է, և վաստակել է իր բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան իր իսկ պապերի հայրենիքում կառուցելու իրավունքը:

Վահրամ Պողոսյան

 

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи