Վրաստանը Ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է. ԱԳ նախարար
ПолитикаՏարածաշրջանում առկա բոլոր հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: «Մենք պարոն Նալբանդյանի հետ խոսել ենք տարածաշրջանում առկա կոնֆլիկտների մասին ու եկել ենք այն եզրակացության, որ բոլոր կոնֆլիկտները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց վրացի նախարարը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարևորել Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին` Միսնկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: