Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դատարանում հրապարակվեցին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում Պերմյակովի անձնական գրառումները

Общество

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ընթացքում հրապարակվեցին ռուսական կողմի արված հոգեբուժական-հոգեբանական համալիր փորձաքննության արդյունքները:

Ավելի ուշ կհրապարակվեն նաև հայ մասնագետների արդյունքները: Այս դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև ռուսական կողմի ձեռք բերած Պերմյակովի «Օդնոկլասնիկի» սոցիալ ական ցանցում արված անձնական  գրառումները: Պերմյակովը այդ գրառումներում իր մորը, եղբորը, մյուս հարազատներին ինչպես նաև ընկերներին պատմում է անհավատալի ու երևակայական պատմություններ պատերազմների մասին:

 Հատված տարբեր գրառումներից՝ «..նորմալ եմ եղբայր, այսօր կրկին պատերազմում էի, ճակատիս գնդակ եմ ստացել, այստեղ տանկ ունեմ,  գամ տուն 1 ավտո էլ տանը կգնեմ: 184 զինվորի եմ ղեկավարում, շուտով սերժանտ են տալու...Ողջույն, տանկս խփել են, ես մարդասպան եմ, ոչնչացրել եմ թշնամական 2 զրահամեքենա ու 1 բեռնատար, իսկ դրանից հետո ինձ ռմբակոծեցին, երբ խփեցին, տուն ուզեցի...Ես զզվել եմ պատերազմներից, ես չեղյալ եմ հայտարարել պայմանագիրն ու ուզում եմ տուն վերադառնալ»:

Ընթերցվեց նաև Պերմյակովի, այսպես կոչված «պայմանագիր սատանայի հետ»: «..ես երդվում ու խոստանում եմ քո կարգադրության տակ տալ մի քանի տղամարդու և կանանց, բացի այդ ես հրաժարվում եմ աստծուց ու սուրբ երրորդությունից ու ենթարկվում եմ քեզ ամբողջությամբ»,-նշված էր գրառման մեջ:

«Այս գրառումներում, ինչպես տեսնում ենք, Պերմյակովը պատմում է անհավանական պատմություններ ինչ որ պատերազմների, ամեն օր պատերազմական գործողություններին մասնակցելու, անձնական տանկ ու իր հսկողության տակ 184 զինվոր ունենալու մասին: Ի դեպ, տարբեր գրառումներում դա տարբեր կերպ է ներկայացնում՝ իր վրա կրակում են, սաղավարտն է իրեն պաշտպանում, ինքը տանկ  ու այլ զինվորական մեքենաներ է պայթեցնում: Սա Վ.Պերմյակովի անձնական էջից արված գրառումներ են և անձնական գաղտնիք է պարունակում, և այս հաղորդագրությունների մասին իմացել է միայն Պերմյակովն ու այն անձիք ում հետ հաղորդակցվել է, սա հրապարակվել է միայն դեպքից հետո:

Սակայն Վ.Պերմյակովի հոգեվիճակի հետ կապված ականատես եղանք  նաև որ հրապարակվեցին Չիտայում իր ծառայության ժամանակ հոգեբուժական դիսպանսերում նրա գտնվելու վերաբերյալ նյութեր, բնութագիր, հոգեբույժի   եզրակացությունն, ըստ որի այս անձին 3 ամսով արգելվել է զենք կրել, համարվել է վտանգավոր անձ շրջապատի համար: Հենց այս հարցերն են, որ մենք վերջում, բնականաբար, ի մի ենք բերելու և որոշակի քայլեր ենք ձեռնարկելու, քանի որ ստացվում է մի իրավիճակ, որտեղ ռուսական կողմը գիտեր, կ ամ պարտավոր էր իմանալ այս անձի հոգեվիճակի մասին, սակայն այն պայմաններում անձը ոչ միայն հայտնվել է Գյումրիում ծառայության, այլ նաև հրազեն է ունեցել, ավելին, մենակ էլ գտնվել է այն հենակետում, որտեղից էլ փախուստի է դիմել»,-հրապարակումից հետո իր դիտարկումը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Դատական նիստի ընթացքում ներկայացվեց նաև Պերմյակովի  օրագիրը, որը նա սկսել է գրել արդեն դեպքից անմիջապես հետո, կալանավայրում: Օրագիրը հայտնաբերվել է խցում խուզարկության ժամանակ ռուս քննիչների կողմից: Օրագրում, ըստ էության, Պերմյակովը ներողություն է խնդրում իր ծնողներից կատարածի համար:

«Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, այն բանի համար, որ ես կատարել եմ այն, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում՝ ինչպես դա եղավ: Խնդրում եմ՝ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի  կարժանանամ, բայց հուսով եմ՝ մի օր կհանդիպենք»,- սա Պերմյակովի օրագրից մի հատված է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝  ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական,  դատատոքսիկոքիմիական,  դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրմա ն համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи