«Ինտերի» սեփականատերը ցանկանում է գնել Բենզեմային
СпортՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գրավել է իտալական «Ինտերի» ուշադրությունը, հաղորդում է «Corriere dello Sport»-ը։
Իտալական պարբերականը նշում է, որ միլանյան ակումբի սեփականատեր Էրիկ Թոհիրը ցանկանում է իր թիմ հրավիրել ֆուտբոլային աստղի։
Սակայն Բենզեմային ձեռք բերելու փորձեր «Ինտերը» կձեռնարկի միայն այն դեպքում, եթե ակումբի հարձակվող Մաուրո Իկարդին տեղափոխվի այլ թիմ։
Ֆրանսիացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը։