Ձաձա. Գերմանիայի հետ խաղը վրեժխնդիր լինելու հնարավորություն է
Спорт«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Սիմոնե Ձաձան Գերմանիայի հետ մարտի 29-ին կայանալիք ընկերական հանդիպումը դիտարկում է որպես վրեժխնդիր լինելու հնարավորություն:
-Ցանկանում ենք հաղթել Գերմանիային: Արդեն ապացուցել ենք, որ ուժեղ ենք, երբ խաղում ենք կենտրոնացած: Ինձ համար այս խաղը վրեժխնդիր լինելու հնարավորություն է. ես շատ եմ տանջվում, որ Մյունխենում «Յուվենտուսը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից,-Ձաձայի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Յուվենտուսը» 2:4 հաշվով (լրացուցիչ ժամանակ) պարտվեց Մյունխենի «Բավարիային» և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից: