Ереван, 01.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку «Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехать Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в Венеции В Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои? СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване


Խեյլիտ` ինչպես պաշտպանել շրթունքները

Lifestyle

Shabat.am-ը գրում է․

Խեյլիտը շուրթերի բորբոքային բնույթի հիվանդություն է, որի առաջացման պատճառները բավականին շատ են։ Օրինակ` կա «ակտինիկ խեյլիտ» ախտորոշում, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության հետևանքով։ Խեյլիտի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ սառը օդը, քամին, եղանակի կտրուկ փոփոխությունները, կոսմետիկ քիմիայի չարաշահման հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները։
Կան այլ պատճառներ.

  • մասնագիտական` օրինակ, փողային նվագարանների վրա նվագող երաժիշտների մոտ,
  • հորմոնալ բնույթի հիվանդություններ,
  • օրգանների ցածր դիմադրողականություն
  • դեղորայքի երկարատև օգտագործում կամ կողմնակի ալերգիկ ազդեցություն, և այլն։

Խեյլիտի հետևանքով առաջանում են ճաքեր ստորին շրթունքի վրա, հատկապես` կենտրոնական հատվածում։ Ճաքերը բավականին դժվար են բուժվում` հիվանդությունը կարող է կրել քրոնիկ բնույթ, քանի որ հարուցիչ միկրոբները չեն ոչնչանում վերքի փակվելուց հետո։ Ճաքերը ոչ միայն տգեղացնում և ցավ են պատճառում, այլև, ժամանակին չբուժվելու դեպքում, կարող են վերածվել քաղցկեղածին ուռուցքների։
Խեյլիտի առաջին իսկ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի։

Ճաքերը կարող են առաջանալ նաև բերանի անկյուններում. դրանք հարուցվում են ստաֆիլոկոկային կամ սնկային ինֆեկցիաներով, ատամնանստվածքի խախտումների և այլ պատճառներով։ Սա այլ հիվանդություն է և բուժման եղանակներն այլ են, քան խեյլիտի դեպքում։

Շրթունքների խնամքի համար նախատեսված միջոցների պատմական անցյալն ունի շատ հին արմատներ։ Ըստ հնէաբանների` գտնվել են 4500 տարվա վաղեմության փայտիկներ, որոնց օգնությամբ ներկել են շուրթերը։ Գրում են, որ Նեֆերտիտին շրթունքները մշակել է կակղամորթերի զրահի պերլամուտրով, իսկ Կլեոպատրան` կարմիր օքրայով։ Հնում նույն նպատակով օգտագործվել է գունավոր ճարպոտ կավը, բուսական նյութեր, և այլն։

Շրթներկն իր ժամանակակից բաղադրությանը մոտ տեսքով առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում, այն պարունակում էր խնձոր (pom), ճարպ և մեղվամոմ (հնարավոր է` այլ բուսական կամ կենդանական մոմեր)։ Առաջին պարկուճի մեջ տեղավորված շրթներկն արտադրվել է 1915թ. ԱՄՆ-ում։

Ըստ վիճակագրական տվյալների` շրթներկ օգտագործող կանանց 88 տոկոսի համար կարևորագույն չափանիշը գույնն է, 65 տոկոսը նախընտրում է խոնավացնող հատկություն ունեցող շրթներկը, իսկ 5 տոկոսի համար կարևոր է դրա կայունությունը։
Խեյլիտից պաշտպանվելու համար լավագույն ընտրությունը հիգիենիկ շրթներկ-բալասանն է. այն կպաշտպանի և՛ ցրտից, և՛ քամուց, և՛ արևի ճառագայթներից։

Պարունակում է սնուցող, խոնավացնող և հակաբորբոքային բաղադրիչներ. Հիգիենիկ շրթներկը ոչ միշտ է պարունակում ներկանյութեր, սակայն համադրվում է ցանկացած այլ շրթներկի կամ փայլի հետ։ Հիգիենիկ շրթներկը խորհուրդ է տրվում քսել նաև քնելուց առաջ։ Ձմեռվա արևոտ օրերին օգտագործեք հատուկ հակաճառագայթային հիգիենիկ շրթներկ։

Հիգիենիկ շրթներկը, որպես օրենք, պարունակում է հետևյալ բաղադրիչները (ըստ կարևորության` սնուցող, փափկեցնող, խոնավացնող).

  • մեղր` թարմացնում և պահպանում է շրթունքները չորությունից,
  • մեղվամոմ` պահպանում է խոնավությունը, բարձրացնում է շրթունքների նուրբ մաշկի ճկունությունը և առաձգականությունը,
  • ժոժոբի յուղ` հարուստ է պրոտեինով, ունի հակաբորբոքային հատկություն,
  • երիցուկի և վաղենակի (կալենդուլա) մզվածքներ` սնուցում, խոնավացնում և պաշտպանում են մաշկն արտաքին ազդեցություններից,
  • A և E վիտամիններ` փափկեցնում են մաշկը, իսկ E-ն նաև հարթեցնում և կանխարգելում է մաշկի ծերացումը։
  • C և B12 վիտամիններ` ունեն հակաբորբոքային և մաշկը վերականգնող հատկություն,
  • վազելին` ունի փափկեցնող և մաշկի խոնավությունը պահպանող ազդեցություն։

Ժողովրդական դեղատոմսեր
Ճաքեր. Խնձորի քերուկը խառնեք կարագի հետ, քսեք շրթունքներին կամ թրջոց դրեք։ Պահեք 10-15 րոպե։ Մոտավորապես նման բաղադրություն է ունեցել առաջին շրթներկը-pomada։

  • Վաղենակի չոր ծաղիկը 12 ժամ թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։1), կես ժամից թրմեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամից քամեք։ Քսեք ուտելուց հետո։
  • 1 ճ/գ երիցուկի ծաղիկը (կամ դաղձի տերևը) 10 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք օտագործելուց առաջ։ Դրեք թրջոցը (գոլ) և սեղմեք շրթունքները` 5-10 րոպե։
  • 1 ճ/գ լավ փափկեցրած կաթնաշոռը խառնեք 1թ/գ գազարի հյութի հետ։
  • Փոշիացրեք վարդի չորացրած ծաղկաթերթերը և խառնեք խոզի հալեցրած ճարպի հետ (1։2)։
  • Խառնեք վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ և վազելին, մշակեք շրթունքները։ Պահեք սառնարանում։

Խոր ճաքեր. Խառնեք մեղվամոմը և կանեփի ձեթ (1։1)։ Քսեք բարակ շերտով քնելուց առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Կանխարգելիչ. Քսեք մեղր կամ որևէ բանջարեղենի հյութ` քնելուց առաջ։

  • Փոշիացրեք ծիրանի կամ դեղձի կորիզի միջուկը, խառնեք խոզի յուղի հետ (5։1)։ Քսեք քնելուց առաջ։

Չոր մաշկ. Խառնեք կաթնաշոռ և բուսայուղ (4։1)։ Պահեք 15 րոպե։
Գունատ մաշկ. Խառնեք գազարի ու բազուկի քերուկները և կարագ (1։1։2)։ Պահեք 15 րոպե։
Թեփոտվող մաշկ. Մշակեք շրթունքները վուշի սերմի խիտ եփուկով։
Սկրաբ. 1 թ/գ փոշիացրած հում բրինձը կամ վարսակը խառնեք 2 ճ/գ անյուղ կաթնաշոռի և կես թ/գ ձիթապտղի յուղի հետ։
Օգտագործման կարգը. Դրեք թունդ թեյով թրջոց, պահեք 10 րոպե, շատ բարակ շերտով քսեք սկրաբը մատների բարձիկներով` 1-2 րոպե զգուշորեն մերսեք շրթունքները։ Լվացեք և քսեք հիգիենիկ շրթներկ կամ ճարպոտ քսուք։ Կատարեք օրը մեջ` ընդամենը 4-5 անգամ։
Ճաքեր բերանի անկյուններում. Քսեք A վիտամինի դեղատնային, ճարպային լուծույթ։

Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и Путина