Ռոնալդուն ցանկանում է, որ որդին դառնա ֆուտբոլիստ
СпортՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ իր որդին եւս դառնա ֆուտբոլիստ:
«Ցանկանում եմ, որ որդիս դառնա թոփ մակարդակի ֆուտբոլիստ, ինչպես իր հայրը: Նա ունի բոլոր որակները եւ սիրում է խաղալ գնդակի հետ: Սակայն ես չեմ ցանկանում նրան ստիպել ինչ-որ բան: Ամեն բան պետք է լինի ցանկությամբ»,- Պորտուգալիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում էMarca-ն:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի որդին 2010-ին ծնվել է սուրոգատ մորից: