«Depo.Сектор». Գեղամ Կադիմյանը չէր կարող խաղալ Հայաստանի հավաքականում
СпортՖուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ Գեղամ Կադիմյանը խախտել է Ուկրաինայի օրենքը, գրում է Depo.Сектор-ը:
Ըստ աղբյուրի՝ Լվովի «Կարպատների» 23-ամյա ֆուտբոլիստն ուկրաինական ակումբում գրանցված է որպես ուկրաինացի, իսկ Ուկրաինան չունի երկքաղաքացիության օրենք: Նշվում է, որ Կադիմյանն իրավունք չուներ հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ չունի Հայաստանի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանն ազգային թիմում նորամուտը նշել էր Բելառուսի դեմ մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական խաղում, որում փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում: