Միլանի ավագը մոտ է ակումբի հետ պայմանավորվելուն
Спорт«Միլանը» մտադիր է երկարաձգել թիմի ավագ Ռիկարդո Մոնտոլիվոյի հետ պայմանագրի ժամկետը:
Ըստ transfermarketweb.com-ի տեղեկության` «ռոսոներին» ցանկանում է 31-ամյա իտալացու հետ համաձայանգիր կնքել, որը կգործի մինչ 2018 թվականի ամառը:
Նոր պայմանագրով Մոնտոլիվոյի աշխատավարձը տարեկան 3,5 միլիոն եվրոյից կարող է նվազել մինչ 2,5 միլիոն: