ԵԱՀԿ Մինսկի խումբը Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի ծրագրում. Ուորլիք
ПолитикаԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում չեն ծրագրում: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ադրբեջանական report.azլրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վաշինգտոնում նախագահների հանդիպման գծով ծրագրեր չկան: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք օժանդակել այս տարի նախագահների միջեւ ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից ես ծրագրում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը», -հայտարարել է Ուորլիքը: