Եվրանեսթ ԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում
ПолитикаԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
«Դա եղել է մեր պատվիրակության առաջարկը, որն ընդունվել է վեհաժողովի ղեկավարության կողմից»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:
Արտակ Զաքարյանը հավելեց, որ Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը Երևանում տեղի կունենա այս տարվա աշնանը: