Հայկական պատվիրակությունը ցանկանում է, որ Ադրբեջանը մասնակցի Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին
ПолитикаԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը կողմ է, որպեսզի Ադրբեջանը մասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյանպատվիրակության ղեկավար ԱրտակԶաքարյանը: «Մենք մշտապես հայտարարել ենք, որ կողմ ենք, որպեսզի Ադրբեջանը մասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Մենք դեմ ենք, որպեսզի Եվրանեսթն աշխատի կիսատ ձևաչափով: Մենք դեմ ենք այն շանտաժային գործողություններին, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է Եվրախորհրդարանի դեմ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:
Նա հավելեց, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու Ադրբեջանի դիմումը հենց Եվրախորհրդարանի դեմ ուղղված գործողություն է:
Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության հետագա անելիքներին: Նա հայտնեց, որ վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու Կիևում: «Այդ ընթացքում հանձնաժողովում նորից ձևավորվելու են զեկույցներ: Մենք, չնայած հաջորդ տարի մեր երկրում նախընտրական ժամանակահատված է լինելու, փորձելու ենք չթուլացնել ուշադրությունը»,- եզրափակեց պատգամավորը: