Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երեք պատճառ և բուժման երեք եղանակ. Ինչու է Հայաստանում ավելացել Նարկոլոգիական հաստատություններում հաշվառվածների թիվը

Հայաստանում նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցների գործածման համար հաշվառված անձանց թիվը 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 հազար 357: 2009-ից սկսած հաշվառված անձանց թիվը կայուն աճ է գրանցել`  2014-ին աճելով շուրջ 3 անգամ: Այս են վկայում Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրապարակած ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ 2015 թվականի ազգային զեկույցի տվյալները: Զեկույցի համաձայն` հաշվառված անձանցից 3 հազար 223-ը կան նաբինոիդների խմբի թմրամիջոցներ օգտագործողներն են, 2132 անձ` ափիոնատիպ նյութեր, 2 անձ` կոկաին:

Հաշվառվածների մեջ գերակշռում են 28-49 տարեկան անձինք` 70.1 տոկոս, 50-64 տարեկանները կազմում են 17.9 տոկոս, 19-27 տարեկանները 11.3 տոկոս են, 65 տարեկանից բարձր անձինք 0.5 տոկոս են ամբողջի մեջ, մինչև 18 տարեկանը ներառող անձինք 0.1 տոկոս: Կանանց դեպքում 28-49 տարեկանները կազմում են 33 տոկոս, 19-27 տարեկանները` 20 տոկոս, 50-64 տարեկանը ` 43 տոկոս, 64-ից բարձր կանայք` 4 տոկոս: 2014 թվականին թմրամիջոց օգտագործելու կապակցությամբ նարկոլոգիական ծառայությունների կողմից առաջին անգամ հաշվառվել է 545 անձ, որից 17-ը` կին: Նրանց մեջ ևս գերակշռում են 28-49 տարեկանները:

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է Առողջապահության ազգային ինստիտուտի Թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի կենտրոնի խորհրդատու Սուրեն Նազինյանի հետ: Նրա խոսքով` նարկոլոգիական ծառայություններ մատուցող հաստատություններում հաշվառվածների թվաքանակի աճն ունի երեք հիմնական պատճառ: «Առաջին պատճառը 2008 թվականին «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններն էին, համաձայն որի` թմարամիջոց գործածող անձինք ազատվում էին քրեական պատասխանատվությունից և թմրամիջոցի գործածումը սահմանվում էր որպես վարչական իրավախախտում: Դա թույլ տվեց, որ մարդիկ թմրամիջոց գործածելու դեպքում վստահաբար դիմեն բուժհաստատություններ՝ չթաքցնելով իրենց հիվանդությունը: Ընդ որում` թմրամիջոց գործածողը, եթե դիմում է բուժման, նա նաև ազատվում է վարչական պատասխանատվությունից: Դա առաջին լուրջ պատճառն է, որը նպաստեց դիմելիության, հետևաբար նաև՝ հաշվառվող անձանց թվի բարձրացմանը»,-ասաց փորձագետը:

Պատճառներից մյուսն էլ 2009 թվականից Հայաստանումմեթադոնային փոխարինող բուժման ներդրումն է, որը, Սուրեն Նազինյանի խոսքով` բուժման բավականին արդյունավետ մեթոդ է: 

«Երրորդ պատճառը օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված` թմրամիջոց գործածողների թիվն է  ավելացել, ինչպես ամբողջ աշխարհում և մասնավորապես մեր հարևան պետություններում: Թմրամիջոց գործածող անձանց թվի աճը հիմնականում պայմանավորված է վերջին տարիներին տարածում գտած առավել հասանելի թմրամիջոցների տեսակներով: Խոսքը վերաբերում է առաջին հերթին տնայնագործական ճանապարհով պատրաստվող դեզոմորֆինին, որը շատ վտանգավոր է առողջության համար, արագորեն առաջացնում է կախվածություն, խթանում է այլ՝ հատկապես վարակիչ հիվանդությունների և առողջական բարդությունների առաջացմանը»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Սուրեն Նազիյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հաշվառվածների և բուժում ստացողների թվաքանակը տարբեր է: «Այն մարդիկ, ովքեր դիմում են նարկոլոգիական հաստատություններ բուժում ստանալու նպատակով, հիմնականում, ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձինք են: Այնպես որ՝ ափիոնատիպ նյութերի գործածման համար հաշվառված 2 հազար 132 անձանց հիմնական մասը դիմել են բուժման նպատակով, Ինչ վերաբերվում է կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ գործածելու համար հաշվառված 3 հազարից ավելի անձանց, ապա նրանց գերակշիռ մեծամասնությունը ոչ թե բուժմ ան դիմելու հետևանքով են հաշվառվել, այլ իրավապահ մարմինների որոշման արդյունքում նշանակված փորձաքննության արդյունքում՝ նրանց օրգանիզմի կենսամիջավայրում կաննաբինոիդների խմբի թմրամիջոց կամ դրա փոխանակության արգասիքի հայտնաբերման հետ կապված»,-նշեց Սուրեն Նազինյանը` հավելելով, որ դրա արդյունքում էլ նարկոլոգիական հաստատություններում հաշվառված անձանց թիվը բավականին մեծ է:

Փորձագետը տեղեկացրեց, որ թմրամիջոց գործածողների հաշվառման վերաբերյալ կառավարության որոշման մեջ փոփոխությունների առաջարկ է նախապատրաստվում, որով կհստակեցվի թմրամիջոցներ գործածած անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես` կարճատև և երկարատև բժշկական դիտարկումը և հաշվառման մեխանիզմները։

Ինչ վերաբերում է թմրամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդների բուժմանը, ապա Հայաստանում իրականացվում է երեք տեսակի բուժում: Առաջինը դեռևս խորհրդային շրջանից իրականացվող առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժումն է, որը սովորաբար տևում է 10-15 օր։ Բուժման կուրսից հետո հիվանդը դուրս է գրվում` ցուցում ստանալով այլևս թմրամիջոց չօգտագործել: Ըստ փորձագետի` բուժման այս մեթոդը, սակայն, արդյունավետության ցածր մակարդակ ունի: «Հայաստանում դետոքսիֆիկացիոն բուժման արդյունավետությունը ցածր է նաև այն պատճառով, որ չկա վերականգնողական բուժում: Թմրամիջոց օգտագործողը բուժումը ստանում է, դուրս գրվում ու գնում: 10-15 օրվա ընթացքում տարիներ շարունակ թմրամիջոցներ գործածող անձի վարքը չի կարող ռադիկալ փոփոխությունների ենթարկվել։ Սովորաբար դետոքսիֆիկացիոն բուժում ստացող անձինք կարճ ժամանակ անց վերսկսում են թրամիջոցների գործածումը։ Բայց զարգացած երկրներում այս հիվանդները ռեաբիլիտացիա են անցում` սոցիալ-հոգեբանական աջակացության որակյալ ծառայություններում՝ հնարավորություն ստանալով լավագույնս վերաինտեգրվել հասարակությունում, նոր կյանք սկսել, աշխատանք ունենալ, վերականգ նել ընտանիքի, ընկերների հետ հարաբերությունները»,-հավելեց Սուրեն Նազինյանը:

Բուժման մյուս մեթոդը մեթադոնային փոխարինող բուժումն է, որը երկարատև է, և, ի տարբերություն դետոքսիֆիկացիոն բուժման, բավականին արդյունավետ է։

«Երրորդ բուժման մեթոդը՝ ընդհանուր անզգայացմամբ գերարագ դետոքսիֆիկացիան է՝ համեմատաբար նոր մեթոդ։ Հայաստանում իրականացվում է 2015 թվականից։ Իհարկե դեռ վաղ է միանշանակ կարծիք արտահայտել բուժման այս մեթոդի մասին, սակայն հարկ է նշել, որ թեև ընհանուր անզգայացմամբ գերարարգ դետոքսիֆիկացիոն բուժման ծառայություններ գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ՌԴ-ում, ԱՊՀ որոշ երկրներում, սակայն մինչև այսօր իրականացված փոքրաքանակ գիտաբժշկական ուսումնասիրություններն ու հետազոտությունները խիստ կասկածի տակ են դնում բուժման այս եղանակի արդյունավետությունը և եզրահանգում, որ խիստ թանկարժեք այս բուժման մեթոդը, ափիոնատիպ նյութերից կախվածության բուժման մյուս եղանակների և հատկապես փոխարինող բուժման համեմատ, բավականին անարդյունավետ է»,-ասաց փորձագետը։

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу