Դավիթ Հարությունյանը նախընտրում է, որ 4+4+4 քննարկումներն անցնեն փակ ռեժիմով
ПолитикаՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն այն կարծիքին է, որ ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումները պետք է անցնեն փակ ռեժիմով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ դա աշխատանքային քննարկում է լինելու և ցանկալի է, որ լինի փակ: «Բոլորս գիտենք, որ տեսախցիկների առկայության դեպքում մարդկանց հռետորաբանությունն ավ ելանում է: Եթե մենք իսկապես ցանկանում ենք կառուցողական և արդյունավետ քննարկում ունենալ, լավ կլինի, որ դա լինի փակ, քանի որ աշխատանքային քննարկում է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ ընդդիմադիրները կպահանջեն, որ քննարկումը բաց լինի, եթե նրանց նպատակն ընդամենը շոու կազմակերպելն է: «Եթե նրանք ցանկանում են շոու կազմակերպել, պահանջելու են, որ քննարկումը բաց ռեժիմով ընթանա, բայց շոուները չեն աշխատելու»,- եզրափակեց Հարությունյանը:
Մարտի 30-ին Ազգային ժողովում տեղի կունենա 4+4+4 ձևաչափով առաջին քննարկումը, որին մասնակցելու են ընդդիմադիր 4 խմբակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: