Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


ՀՀ արտգործնախարարը մասնակցել է Սիրիայից փախստականների հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

Политика

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում մարտի 30-ին մասնակցեց և ելույթ ունեցավ Սիրիայից փախստականների խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, որի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկա էին շուրջ հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց.

«Ելույթ ունենալով այս խորհրդանշական վայրում՝ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել փախստականների հարցերով Ազգերի Լիգայի առաջին բարձր հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, ում անունը հույս և փրկություն էր խորհրդանշում բազմաթիվ փախստականների համար: Նանսենի հանձնառությունը և վճռականությունը՝ զբաղվելու փախստականների առջև ծառացած խնդիրներով, ոգեշնչման իրական աղբյուր է հանդիսանում այսօր, երբ աշխարհն ականատես է լինում վերջին տասնամյակների ամենասարսափելի հումանիտար ճգնաժամերից մեկին:

Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի և նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Վերոհիշյալ փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել ։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ»:

Անդրադառնալով փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Դառը հիշողություններ են արթնանում հայերի մոտ, ովքեր գաղթի ճանապարհն են բռնում այսօր՝ հարյուր տարի առաջ իրենց ապաստանած վայրերից: Նանսենը և բազմաթիվ այլ հումանիստներ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնեցին հաղթահարել կոտորածների և տեղահանության սարսափները: Այսօր Սիրիայից շուրջ 20.000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով:

Մեր սեփական փորձը ցույց է տալիս, որ նման խոշոր չափերի հասնող հումանիտար ճգնաժամերի հաղթահարումը պահանջում է համախմբում, ինչն առանձին մի երկրի ուժերից վեր է: Դա ճշմարի տ է փախստականներ ընդունած յուրաքանչյուր երկրի պարագայում, սակայն, հավանաբար, առավել մեծ չափով դա վերաբերում է սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին: Ցանկանում ենք միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը չպետք է պայմանավորված լինի միայն աշխարհագրական դիրքով, այլ` պատասխանատվության առավել արդարացի բաշխման սկզբունքով` առանց որևէ տարբերակման` փախստականների միջազգային պաշտպանության ոգուն համապատասխան:

Հայաստանը, իհարկե, շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու մեր երկրում ապաստան գտած սիրիացիների մասին: Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ի թիվս այլոց դյուրացնելով մուտքի արտոնագրի տրամադրումը, մշտական բնակության իրավունքի կամ քաղաքացիության ձեռքբերումը, ձեռներեցության զարգացումը, անհրաժեշտ բժշկակա ն աջակցության և անվճար շտապ օգնության ստացումը, համալսարանական կրթաթոշակների տրամադրումը»։

«Հավատացած ենք, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առջև կանգնած հումանիտար խնդիրները լուծելուն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական առևտրի և շահարկումների առարկա հանդիսանալ։

Փախստականների ճգնաժամը հասարակությունների առջև բազմաթիվ հարցեր է բարձրացնում` ոչ միայն երկրների անվտանգության, այլև փախստականների բնակեցման, զբաղվածության, կրթության և ինտեգրման երկարաժամկետ խնդիրների առումով: Ինչպես նշվեց այս բարձր մակարդակի հանդիպման բացմանը ցուցադրված ֆիլմում, փախստականներն առավել լավ ապագայի իրավունք ունեն։ Ֆրիտյոֆ Նանսենը համոզված էր, որ «փախստականներն, ովքեր որպես ծանր բեռ են ընկալվում, կարող են կարևոր արժեք դառնալ»։ Նույն համոզմունքը հայտնեց գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր առավոտյան իր բացման խոսքում։ Հիրավի, մեր երկրներից շատերի պատմությունները հաստատում են այս խոսքերի իրավացիությունը», - եզրափակելով իր խոսքը՝ ընդգծեց նախարար Նալբանդյանը։  

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян