Երիտասարդ հայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի Գավաթի խաղարկությանը
СпортՀայ ձյուդոյիստները կմասնակցեն Եվրոպայի Գավաթի խաղարկությանը: Աթենքում կայանալիք մրցաշարին Հայաստանը կներկայացնեն յոթ մարզիկներ՝ Շահեն Աբաղյանը, Էրիկ Հովհաննիսյանը (50 կգ), Տիգրան Բադալյանը (60 կգ), Վարդան Գրիգորյանը, Հարություն Դերմիշյանը (66 կգ), Հարություն Առաքելյանը (73 կգ) և Դավիթ Նալբանդյանը (81 կգ): Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվական բաժնից:
Եվրոպայի Գավաթի խաղարկությանը կկայանա ապրիլի 1-4-ը Աթենքում: