Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԼՂ-ն այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի. Նախագահ Սարգսյան

Политика

 Լեռնային Ղարաբաղն այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում դասախոսության ժամանակ: «Բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում ենդիտարկում Լեռնային Ղարաբաղը,անուղղակիորեն հավանությ ուն են տալիս «բաժանելու և տիրելու» ստալինյանդաժան, միլիոնավոր ընտանիքներիզրկանքներ ու դժբախտությունպատճառած քաղաքականությանը»,-ընդգծել է ՀՀ Նախագահը:

Անկախության առաջին իսկ օրից մենք պայքարում ենք հանուն անվտանգության և խաղաղության: Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անընդմեջ բարձրացվող պահանջը 1990-ականներին վերափոխվեց հետխորհրդային ամենաարյունալի պատերազմի: Միջազգային և ներպետական օրենսդրությամբ իրենց սահմանադրական իրավունքը իրացնելու փորձ կատարած ժողովրդին հակադրեցին զենք, բռնի ուժ, էթնիկ զտումներ:
1994-ի զինադադարից անցել է 22 տարի, սակայն այսօր էլ Հայաստանի պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներն գտնվում են ամենօրյա կրակի սպառնալիքի ներքո: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեժիմը օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: «Կարծում եմ`միջազգային հարաբերությունների տեսությունից ձեզ ծանոթ է այս վարքագիծը: Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը և հանդգնորեն պարծենում դրանով, հրապարակավ մեղադրում են միջնորդներին անգործության մեջ և սեփական ժողովրդի մոտ հերոսանում դրանով, շփման գծում անվտանգության միջոցառումներն ամրապնդելու՝ Մինսկի խմբի առաջարկն անվանում են տարօրինակ և զարմանում դրանից: Ղարաբաղի համատեքստում շատ է շահարկվում «օկուպացիա» բառը: Պատմական էքսկուրս չեմ ուզում կատարել, պարզապես մի փոքր դիտարկում անեմ: «Օկուպացիա» բառն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել: Բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921թ. Ստալինի թեթև ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ` օկուպացիա: Ավելին, այդ շռայլ նվերը ստանալուց հետո Ադրբեջանը, փոխանակ բնականոն պայմաններ ստեղծեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, կիրառեր փափուկ ուժին բնորոշ գործիքներ, այնպիսի անտանելի պայմաններ ստեղծեց, որ խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես առաջինն ընդվզեց հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Արդյո՞ք լավ կյանքից էր: Ի դեպ, պատահական չէ, որ 1988 թվականի ընդվզումն այնքան ուժգին էր, որ ԽՍՀՄ փլուզման սկիզբը ընդունված է ասոցացնել հենց Ղարաբաղյան շարժման հետ: Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետևաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որևէ կապ չունի»,-ունկնդիրներին ներկայացրել է Սերժ Սարգսյանը: 

Հայերը իրենց մաշկի վրա էին զգում Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իսպառ հայաթափման քաղաքականության ազդեցությունը: Չէ՞ որ արդեն կար մեկ այլ հայաբնակ շրջանի` Նախիջևանի հայաթափման դառը փորձը: Բավական չէ, որ այս շրջանը հայաթափվեց, 2005 թվականին էլ մի ամբողջ մշակութային ժառանգություն` Ջուղայի խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվեցին: Այսօր միջնադարյան այդ հոյակերտ հարստությունից ոչ մի հատիկ, ոչ մի փշուր չի մնացել: Մաքրվել է շրջանը հայերից և հայկական մշակութային հետքից: 
Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է: Այնպիսի զավեշտի է ամեն ին չ հասել, որ թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիների: Անկախ նրանից, թե հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ են, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է: Սրանով հանդերձ՝ խոստանում են ապահովել հայերի անվտանգությունը, եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմ: Ի՞նչի հիման վրա Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա այս դրույթին: 
«Մենք առերեսվել ենք մի իրավիճակի, որտեղ բանակցությունների մասին մեր հարևան պետության ընկալումները շատ հեռու են ժամանակակից պատկերացումներից: Համոզված եմ, որ Հարվարդում բանակցությունները ամենապահանջված և ամենադասավանդված առարկաներից է: Վստահ եմ՝ ձեզ այստեղ սովորեցնում են, որ ցանկացած բանակցությունների դրական ելքի համար անհրաժեշտ է առնվազն փոխզիջում: Անհնարին է մաքսիմալիստական և միակողմանի պահանջներով հասնել որևէ խնդրի հանգուցալուծման: Բայց որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցելիս, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը այն դեպքում, երբ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ պարտավորություն՝ միջազգային պարտավորություն»,-ասել է ՀՀ Նախագահը:  

 

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении