Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները թիմ կձևավորեն և կմրցեն ԱԺ ֆուտբոլի թիմի հետ
СпортԱզգային ժողովում հավատարմագրված լրագրողներն առաջիկայում թիմ կձևավորեն և կմրցեն խորհրդարանի ֆուտբոլի թիմի հետ:
Ազգային ժողովի ֆուտբոլի թիմի ավագ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին առաջարկել էր ֆուտբոլի թիմ ձևավորել և խաղալ իրենց հետ: ԱԺ-ում հավատարմագրված մի խումբ լրագրողներ ընդունել են Էդուարդ Շարմազանովի առաջարկը, ինչից հետո ԱԺ փոխնախագահը խորհրդարանի տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ Արսեն Բաբայանին հանձնարարել է աշխատել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ստեղծվելիք թիմի հետ:
Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված ԶՊԾ ներկայացուցիչներ։ Իմ ունեցած տեղեկություններով, ձեզանից շատերն ընդունել են ՀՀ ԱԺ ֆուտբոլային թիմի ավագ Էդուարդ Շարմազանովի առաջարկն ու պատրաստ են ստեղծել թիմ և մրցել ՀՀ ԱԺ ֆուտբոլի թիմի հետ։
Այսպիսով, պարոն Շարմազանովից ունեմ հանձնարարություն աշխատել հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների ստեղծվելիք թիմի հետ։ Նախ՝ խնդրում եմ ձևավորել թիմը, որից հետո թիմի ավագին խնդրում եմ հանդիպել ինձ քննարկելու մնացած հարցերը։ Խնդրում եմ նաև թիմի ձևավորման ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել ինձ»։