Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովի

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոնի» հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը մարտի 23-25-ը Մոսկվայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովին:

Այն կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ը ՝ միացյալ ծրագրի շրջանակում։  Համաժողովը կրում էր  «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագիրը:

Ինչպես տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմից, Հայաստանից համաժողովի պատվիրակների թվում էին նաև ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը: Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների քրիստոնեական, մուսուլմանական և հրեական համայնքների պատգամավորությունները:

Համաժողովի բացմանը «Ազատություն» թեմայով ելույթ է ունեցել Նելսոն Մանդելայի թոռը՝ հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, «Աֆրիկայի ծաղկումը» հիմնադրամի ղեկավար Նդաբա Մանդելան:

Նրա ելույթը մեծ արձագանք է ունեցել: Իր խոսքում նա անդրադարձել է ողջ աշխարհով մեկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների և ազատության խնդրին՝ մասնավորապես նշելով. «Համաժողովին դուքկքննարկեք միլիարդի հասնող այն ծախսերը, որ անհրաժեշտ կլինի ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման համար, այնինչ մարդու արժանապատվությանը հարգանքով մոտենալը ոչ մի գումար չարժի, այդ պատճառով էլ այն անգին է»:

Երեքօրյա համաժողովի ընթացքում անցկացվել են 60 զուգահեռ սեսիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ: Հանդես են եկել  ավելի քան 350 բանախոսներ: Համաժողովի աշխատանքն ընթանում էր երեք ուղղվածությամբ՝ «Աջակցություն միջազգային զարգացվածությանը», «Գիտություն և բժշկություն» և «Քաղաքացիական հասարակություն»: Քննարկվող թեմաներն էին՝ ՄԻԱՎ վարակի հետ կապված պրոֆիլակտիկան և բուժումը, միգրացիան և ՄԻԱՎ-ի տարածման խնդիրը, համընդհանուր բուժման ընդգրկում, խարան-խտրականություն ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ, կանայք և ՄԻԱՎ-ը, դեռահասները և ՄԻԱ Վ-ը, թմրադեղեր և ՄԻԱՎ, ՄԻԱՎ վարակի, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների  զուգահեռ բուժումը:

Տեր Գրիգորը մասնակցել է խնդիրը  կրոնական տեսանկյունից քննարկող սեմինարներին՝ ծանոթանալով աշխատանքային այն փորձին, որ կիրառում են եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները և այլ կրոնի ներկայացուցիչները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ:

Եռօրյա սեմինարների ընթացքում կարևորվել է տարբեր եկեղեցական համայնքների միջև փոխհամաձայնության զարգացումը, տարբեր դավանանք ունեցող կրոնական համայնքների միջև լուսաբանող և կրթական աշխատանքը ՄԻԱՎ-ի կանխարգելման հետ կապված հարցում՝ իջեցնելով խարան-խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ:

«Թմրամոլների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ ի հայտ եկող միայնության զգացումը, սեփական արժանապատվության կորստի և հասարակության կողմից մերժված լինելու հանգամանքը հանրության և եկեղեցու առջև ծառացած լուրջ խնդիրներն են:
 
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խնդրի լուծման մեջ կարևոր է եկեղեցու գործունեությունը և հոգևոր աջակցությունը, քանի որ եկեղեցին բազմաթիվ անձանց է դուրս բերել հուսահատության և մահվան ճիրաններից»,- ասել է ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Համաժողովի գլոբալ նպատակներից մեկն էր «90-90-90»-ը խորագրի ձևակերպումը, այն է՝ ՄԻԱՎ վարակակիրների 90%-ը գիտի իր կարգավիճակի մասին, 90%-ն ստանում է համապատասխան բուժօգնություն, և բուժօգնություն ստացողներից 90%-ը կարողանում է հասնել վարակի ճնշմանը:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Միշել Սիդիբեն համոզված է, որ ՄԻԱՎ-ը հնարավոր կլինի ամբողջովին հաղթահարել և վերացնել մինչև 2030թ.:

Համաժողովի ավարտին ընդունվել է հանրագումարային հայտարարություն, որով մասնակիցները կոչով դիմել են Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ղեկավարներին, միջազգային և կրոնական կազմակերպություններին, հիմնադրամներին, քաղաքացիական-հասարակական և բիզնես-միությունների միավորումներին, որպեսզի հնարավորինս և առավելագույնս գործադրվեն բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ մինչև 2030 թ-ը ՄԻԱՎ վարակի աճը կանգնեցնելու նպատակով:

Համաժողովին մասնակցում էին աշխարհի առաջատար գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանի երկրներից, ընդհանուր առմամբ՝ 2467 պատվիրակ՝ 79 երկրներից:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу