Պուտինն անհանգստացած է ԼՂ և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների առնչությամբ
ПолитикаՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել»,- ասել է Պեսկովը: